Ներքին 7 րոպե առաջ - 17:43 21-11-2026

Մալանկարա Ասորի Ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարքն աղոթում է Հայ Եկեղեցու և նրա գահակալի համար

Մոսկվայի և համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի ծննդյան 80-ամյակի տոնակատարությունների շրջանակում, նոյեմբերի 21-ին Մալանկարա Ասորի Ուղղափառ եկեղեցու պատրիարք-կաթողիկոս Վասիլի Մար Թոմաս Մատթեոս 3-ը նրան ուղեկցող պատվիրակությունը հյուրընկալվեց Մոսկվայի հայկական եկեղեցում: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից։

Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը հյուրերին դիմավորեց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում, որտեղ կատարվեց համատեղ աղոթք, ապա հյուրերը շրջայց կատարեցին եկեղեցուն կից գործող «Տապան» թանգարանում:

Եզրաս սրբազանն իր ողջույնի խոսքում նշեց, որ այցը երկու հնագույն Արևելյան քրիստոնեական եկեղեցիների հոգևոր մերձեցման և եղբայրության խորհրդանիշ է:

Կաթողիկոս-պատրիարքն ափսոսանք հայտնեց, որ այցի շրջանակում չի կարող անձամբ հանդիպել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ՀՀ իշխանությունների կողմից երկրից մեկնելու հանիրավի արգելքի պատճառով: Վասիլի Մար Թոմաս Մատթեոս 3 կաթողիկոս-պատրիարքը ցավ հայտնելով իրավիճակի կապակցությամբ՝ հույս հայտնեց, որ ապագայում հնարավորություն կստեղծվի անմիջական շփման համար:

«Մեզ միավորում են նույն հավատքը և քրիստոնեական եղբայրության դարավոր կապերը: Այս դժվարին պահին մենք աղոթում և զորակցում ենք Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականներին»,-ասաց կաթողիկոս-պատրիարքը:

Հանդիպման ավարտին կատարվեց նվերների փոխանակում:

Ամենից շատ դիտված

18:03 Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս են
19:12 Դա քարտեզ չի, «բռոշկա» է. երկիրը դարձրել են խաղալիք. Էդգար Ղազարյան
18:05 Շարունակիր ինքդ. Փաշինյանը հակադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանին
07:15 Ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին․ «Ժողովուրդ»
08:22 Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում․ «Հրապարակ»
21:14 Գազը կարող է 177.5 դոլարից դառնալ 300 դոլար, և կա ռիսկ, որ իշխանությունները գնան Ադրբեջանից գազ գնելու քայլին
21:20 Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած, Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած. Զուրաբյանը՝ Փաշինյանի մասին
10:30 Ունեցվածքի խցանում. Տիգրան Ավինյանը 2017-ին մի ավտոտնակ ուներ
18:47 Արցախում դարերով հայեր են բնակվել. այս փաստը նույնիսկ Ադրբեջանը երբեք կասկածի տակ չի դրել. Արամ Վարդևանյան
23:56 Ո՞ւմ է պետք քո հրաժարականը Ալիևի պահանջը կատարելուց հետո. Շարմազանովը՝ Փաշինյանին