Ներքին 5 ամիս առաջ - 22:24 23-04-2026

Ավարտվել է Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ապրիլի 23-ին ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ի եղբայրական այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց միասնական աղոթք և հրաժեշտի արարողություն։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Պատրիարքի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նկատեց որպես զորակցություն հայ ժողովրդին՝ արձանագրելով, որ հոգևոր պետերի նմանօրինակ փոխայցելությունները մեծապես նպաստում են երկու Քույր Եկեղեցիների փոխհարաբերությունների առավել սերտացմանն ու արդյունավոր գործակցությանը, ինչը աշխարհի փոթորկայույզ այս ժամանակաշրջանում առավել քան կարևոր է։

Իր հերթին Ասորի Ուղղափառ Եկեղեցու Հովվապետը խորին երախտագիտություն հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ դարեր շարունակ երկու Քույր Եկեղեցիները միասին անցել են նահատակության ու փորձությունների միջով, և այսօր ևս, Մերձավոր Արևելքի ու Հայաստանի համար այս դժվարին օրերին, իրենց միասնականությունն ու աղոթքը զորակցության կենդանի վկայություն են երկու ժողովուրդների համար։

Խոսքի ավարտին Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Պատրիարքը աղոթք առաքեց առ Բարձրյալն Աստված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության, հայ ժողովրդի խաղաղ ու բարօր կյանքի համար։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է