Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի 80-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների շրջանակում Մալանկարայի ուղղափառ սիրիական եկեղեցու առաջնորդ Վասիլի Մար Թոմա Մաթևոս III-ը և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելել են Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր։
Վասիլի Մար Թոմա Մաթևոս III-ը ափսոսանք է հայտնել, որ այցի շրջանակում չի կարողանա անձամբ հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ Հայաստանի իշխանությունների կողմից նրա՝ երկրից մեկնելու սահմանափակման պատճառով։
Նա մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ ապագայում հանդիպման և անմիջական շփման հնարավորություն կստեղծվի։