Ուղիղ եթեր
Սպորտ 7 ամիս առաջ - 19:57 18-03-2026

Հայտնի են Հայաստանի պարաբազկամարտի առաջնության հաղթողները

ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օրերս կայացել է Հայաստանի պարաբազկամարտի 2026 թ. առաջնությունը, որին ավելի քան 80 մարզիկ է մասնակցել Երևանից և ՀՀ մարզերից:

Առաջնությանն առաջին անգամ մասնակցել են նաև «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության սաները:

Առաջնությունն անցկացվել է Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի (AFA) և Աշխարհի բազկամարտի ֆեդերացիայի (WAF) կանոնակարգերի համաձայն: Առաջնության մասնակիցները տարբեր դասակարգումներում հանդես են եկել 19-ական քաշային կարգերում՝ աջ և ձախ ձեռքերով:

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ առաջնությունը բավական մրցունակ կազմ է հավաքել, գրանցվել է մրցակցային պայքար, ինչի արդյունքում տեսանելի է մարզիկների գրանցած աճը:

Առաջնության արդյունքներով ձևավորվելու է հավաքական թիմը, որը մայիսի 8-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կմասնակցի Եվրոպայի պարաբազկամարտի առաջնությանը:

Հայաստանի պարաբազկամարտի առաջնության արդյունքները՝ կից:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ