Ներքին 2 տարի առաջ - 22:52 24-11-2023

Երևանում 37-ամյա մաքրուհին ՌԴ քաղաքացու վարձով բնակարանից հափշտակել է խոշոր չափի գումար․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 44-ամյա Պյոտր Պ.-ի փաստաբան Ա. Ա.-ն և հայտնել, որ իր վստահորդը վարձակալական հիմունքներով բնակվում է Չարենցի փողոցի շենքերից մեկում, որտեղ տան մաքրուհին սեպտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում բնակարանից հափշտակել է խոշոր չափի գումար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած իրավապահները տեղում պարզել են, որ մաքրուհին մաս-մաս գողացել է 2500 ԱՄՆ դոլար:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը 37-ամյա կին է, ում ինքնությունը, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում:

Մանրամասները՝ սկզբնաղբյոր կայքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը