Հնդկաստանի Մանիպուր նահանգում կեղծված ալկոհոլի օգտագործման հետեւանքով 15 մարդ է մահացել։ Զանգվածային թունավորման պատճառով՝ եւս հարյուր 80 մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է India Today պարբերականը։
Համաձայն հաղորդման, իշխանությունները հանձնարարել են նահանգի երկու առաջատար բուժկենտրոններին ապահովել զանգվածային թունավորումից տուժածների բուժսպասարկումն ու բուժումը՝ բարձր մակարդակով՝ ապահովելով նաեւ անհրաժեշտ հավելյալ օգնություն։ Զուգահեռաբար՝ հանձնարարվել է իրավապահներին եւ այլ պատկան մարմինների սկսել հետաքննություն եւ պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքներն ու մանրամասները։
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ, զանգվածային թունավորումից տուժածներից շատերի մոտ ախտանիշները համապատասխանում են մեթանոլից թունավորման ախտանիշներին։ Զանգվածային թունավորման շրջան ուղարկվել են բժիշկների եւ առողջապահության ոլորտի այլ աշխատողների հավելյալ բրիգադ։