87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Արտաքին 11 րոպե առաջ - 20:18 23-11-2026

Լռեցվող մեդիան Թուրքիայում. Էրդողանը՝ «Ազատ մամուլի թշնամիների» ցանկում

Թուրքիայում մամուլի և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներն օրեցօր աճում են։ Խոսքի ազատության սահմանափակման քաղաքականությունը, որը տարիներ շարունակ ուղղված էր տպագիր մամուլի և հեռուստաընկերությունների դեմ, այժմ ամբողջ թափով տեղափոխվել է առցանց հարթակներ։ Գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքիայի իշխանությունները՝ ի դեմս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, կայքերի սահմանափակումների ու արգելափակումների, հեռարձակման դադարեցումների, ձերբակալությունների ու տուգանքների միջոցով փորձում են ամբողջությամբ վերահսկել ու մաքրել տեղեկատվական դաշտը քննադատություններից։

Նման մոտեցումը բնորոշ է եղել նաև Օսմանյան կայսրության ժամանակաշրջանին, երբ մամուլը գործում էր կենտրոնական իշխանության հովանու ներքո և բովանդակության նկատմամբ վերահսկողությունը շատ խիստ էր։ Լրատվամիջոցները չեն ձևավորվել հասարակության ստորին շերտի կողմից, այլ ձևավորվել են իշխանության կողմից։

Մասնավորապես իշխանության կողմից հրատարակվել է պաշտոնական թերթ՝ «Takvim-i Vekâyi»-ին (1831 թ.), որը համարվում է Օսմանյան կայսրության առաջին պաշտոնական թերթը և Թուրքիայի մամուլի պատմության կարևորագույն սկզբնակետերից մեկը, որը թարգմանաբար նշանակում է «Իրադարձությունների օրացույց» կամ «Դեպքերի տարեգրություն»։ Այնտեղ հրապարակվում էին պետական որոշումներ, հրամանագրեր և պաշտոնական հայտարարություններ։ Սա ցույց է տալիս, որ մեդիան պետական շահերին ծառայեցնելու ու վերահսկելու քաղաքականությունը նոր երևույթ չէ, այլ արմատավորված է դեռևս կայսրության ժամանակաշրջանից։

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության ամենամյա զեկույցներում Թուրքիան կայուն կերպով զբաղեցնում է վերջին հորիզոնականները՝ հայտնվելով մամուլի ազատության տեսանկյունից ամենախնդրահարույց երկրների շարքում։

Կազմակերպության հրապարակած 2026-ի մամուլի ազատության ինդեքսում 180 երկրի շարքում Թուրքիան զբաղեցրել է 163-րդ տեղը, իսկ Էրդողանը կրկին ընդգրկվել է «Մամուլի ազատության թշնամիների» 2026-ի ցանկում։ Կազմակերպության զեկույցում նշվում է, որ Էրդողանի կառավարման տարիներին Թուրքիայում հարյուրավոր լրագրողներ ենթարկվել են դատական հետապնդումների, իսկ 2023-ին՝ նրա վերընտրվելուց հետո, լրագրողների նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են։ Թուրքիայում «նախագահին վիրավորելու» մեղադրանքով ավելի քան 250 լրագրողի դեմ իրավական գործընթաց է սկսվել։ Միայն 2026-ին Թուրքիայում 8 լրագրող է ձերբակալվել, և նշվում է, որ թուրքական իշխանությունները լրագրողների դեմ հաճախ օգտագործում են նաև «ապատեղեկատվության տարածելու» և «ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու» մեղադրանքները։

Մեդիա գրաքննության ամենաթարմ դեպքը տեղի է ունեցել վերջերս, երբ Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի գլխավոր դատախազության հետաքննության շրջանակում ներխուժել էր ընդդիմադիր «Sözcü» մեդիա խմբի շենք և իրականացրել խուզարկություն, ինչի արդյունքում բերման էին ենթարկվել մեդիա խմբի աշխատակիցներ ու ղեկավարներ։ Նշվել է, որ «Sözcü» մեդիա խմբի սեփականատեր Բուրաք Աքբայիի նկատմամբ «FETÖ»-ի (Գյուլենական շարժման) գործով քննություն է իրականացվում, և նա մեղադրվում է այդ կազմակերպությանն անդամակցելու ու այդտեղից ֆինանսավորում ստանալու մեջ։ Նշենք, որ այդ կազմակերպությունը Թուրքիայի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն։

Մեկ այլ գրաքննոթյան դեպք, երբ Ստամբուլի գլխավոր դատախազության որոշմամբ Թուրքիայի տարածքում արգելափակվել են անկախ լրատվամիջոցներից «T24»-ի կայքն ու սոցիալական ցանցերի էջերը։ Որպես արգելափակման պատճառ նշվել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում «T24»-ը հրապարակել է 118 նյութ, որոնք որակվել են որպես «ԼԳԲՏԻ-ի քարոզչություն»։

Մեդիա գրաքննությունից ու դատական հետապնդումներից անմասն չեն մնում նաև պատմական ու փոքրամասնություններին առնչվող թեմաները. Օրինակ՝ ընդդիմադիր «Bianet» լրատվականի խմբագիր Թուղչե Յըլմազի նկատմամբ գործ էր հարուցվել «Թուրքիայի հայ երիտասարդները պատմում են․ 109 տարի շարունակվող սուգ» վերնագրով հրապարակման համար, որը կապված է Հայոց ցեղասպանության թեմայի հետ։ Վերջինս մեղադրվում է «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, պետական մարմիններին ու կառույցներին վիրավորելու» մեջ։ Սա ցույց է տալիս, որ Թուրքիան խիստ հետամուտ է ցանկացած հարցի վերաբերյալ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին կարևորագույն թեմաներին առնչվող։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: