Արտաքին 5 տարի առաջ - 16:19 27-09-2021

Պուտինը՝ Ռուսաստանի գլխավոր թշնամիների մասին

Ռուսաստանի գլխավոր թշնամիներն են աղքատությունը, առողջապահության, կրթության և ենթակառուցվածքների խնդիրները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:

Պուտինի խոսքով՝ ընտրական քարոզարշավի արդյունքների հրապարակումից հետո ինքը որոշ շտաբներում լսել է «մարտական ​​ճիչ՝ «ուռա», սակայն, ինչպես նշել է Պուտինը, «դեռ վաղ է «ուռա» գոռալ»:

«Աղքատության դեմքով թշնամին դեռ պարտված չէ, անհրաժեշտ է բարելավել քաղաքացիների բարեկեցության մակարդակը»,- ասել է պետության ղեկավարը կառավարության փոխվարչապետների հետ հանդիպմանը:

Նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանում դեռ անելիքներ կան, մասնավորապես՝ ռուսների կենսամակարդակի և կյանքի որակի բարելավման հարցում:

Նախագահը դիմել է փոխվարչապետներին՝ կառավարությունում բոլոր ուղղություններով իրենց թիմերը ստեղծելու խնդրանքով, նախարարություններում և գերատեսչություններում իրենց առջև ծառացած հիմնարար խնդիրների օպերատիվ, գրագետ, արդյունավետ լուծման համար: Նա ընդգծել է, որ ակնկալում է ակտիվ և արդյունավետ աշխատանք մոտ ապագայում և միջնաժամկետ հեռանկարում:

«Մարդիկ գնահատում են, թե ինչպես ենք մենք շարժվում դրանց իրականացման, դրանց լուծման հարցերով: Բայց ոչ պակաս կարևոր է և իրական կառավարության ամենօրյա աշխատանքը»,- հայտարարել է Ռուսաստանի առաջնորդը:

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»
11:57 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան օրը
09:00 Հայաստանի տնտեսության գահավիժումը` «Զիգզագի» օրինակով