Գերմանիայի մոտ 450 դպրոց ստացել է ռումբի մասին սպառնալիքներ, հայտնել է ոստիկանությունը։
«Հասանելի տեղեկատվության համաձայն՝ սպառնալիքներ են ուղարկվել էլեկտրոնային փոստով երկրի ավելի քան 450 դպրոցների», – ասվում է հայտարարության մեջ։
Ոստիկանության տվյալներով՝ ներկայումս նամակները ստացած դպրոցների նկատմամբ որևէ կոնկրետ սպառնալիքի ապացույց չկա։
Իրավապահ մարմինները ներկայումս հետաքննում են, թե ով է ուղարկել սպառնալիքները։