Ներքին 20 րոպե առաջ - 17:43 22-11-2026

Քաշքշուկ ՔՊ և «Բարոյական արժեքներ» կուսակցությունների աջակիցների միջև

Սպիտակի Լեռնավան գյուղում այսօր քաշքշուկ է տեղի ունեցել նոյեմբերի 29-ի ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարոյական արժեքներ» կուսակցությունների աջակիցների միջև։

«Ազատության» տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Ավետիսյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունը գործողություններ է սկսել։

Կողմերը միջադեպի համար միմյանց են մեղադրում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ մրցակցի աջակիցները խոչընդոտել են իրենց քարոզարշավը։ Մինչդեռ «Բարոյական արժեքներ» կուսակցությունից հայտարարում են, որ բախումը հրահրել են հենց ՔՊ-ականները՝ մասնավորապես նշելով համայնքի ղեկավար և ՔՊ թեկնածու Քաջայր Նիկողոսյանի որդու՝ Գոռ Նիկողոսյանի անունը, որը նույնպես ընդգրկված է իշխող ուժի ընտրական ցուցակում։

«Բարոյական արժեքներ» կուսակցության համայնքապետի թեկնածու Համլետ Մազմանյանը բնակվում է հենց Լեռնավանում։ Նշվում է նաև, որ միջադեպի պահին գյուղում են գտնվել Լոռու մարզպետն ու ԱԺ պատգամավորներ։

Ամենից շատ դիտված

20:06 2000 կմ՝ հանուն անպատասխան սիրո․ հնդիկ բլոգերի տուն հասած տղամարդուն ծեծելով սպանել են
18:30 Իրանը ցուցադրել է նոր ստորգետնյա հրթիռային քաղաքը
12:16 Արարատի մարզում 57-ամյա տղամարդու տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար
22:03 ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ Բեգլարյան
19:23 Վերաքննիչ դատարանը մերժել է ԵՊՀ-ի բողոքը․ Սահակ Մանուկյանը հայտարարել է իր պաշտոնում վերականգնվելու մասին
22:28 Հորմուզի նեղուցի բացումը հնարավոր է միայն Իրանի պահանջների կատարման դեպքում․Արաղչի
19:54 Գների աճի դեմ ցույցերը Ֆրանսիայում ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով
14:58 Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Nissan»-ում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին
18:20 Այս կյանքում ոչինչ հավերժ չէ․ Էլիզ Մելիքյան
21:35 Լևոն Աբրահամյանն ընտրվել է Նկարիչների միության նախագահ