Երեկոյան պիկ ժամերին Երևանի փողոցներում երթևեկությունը վերածվում է իսկական փորձության։ Անվերջանալի խցանումներ, կանգառներում կուտակված հարյուրավոր քաղաքացիներ և գերբեռնված հասարակական տրանսպորտ. սա մայրաքաղաքի ամենօրյա պատկերն է աշխատանքային օրվա ավարտին։
Oragir.News-ի տեսախցիկը հերթական անգամ ֆիքսել է, թե ինչպիսի ծանրաբեռնված իրավիճակ է տիրում երեկոյան ժամերին թե՛ վերգետնյա տրանսպորտում, թե՛ մետրոպոլիտենում։
Ավտոբուսներն ու տրոլեյբուսները կանգառներ են մոտենում արդեն իսկ լեփ-լեցուն վիճակում. ներս մտնելն ու առավել ևս նստելը դառնում է գրեթե անհնարին։ Խցանումներից խուսափելու համար մետրոյից օգտվող քաղաքացիները ևս բախվում են նույն խնդրին. կայարաններում և վագոններում առաջանում են խիտ կուտակումներ։
Այս ամենի ֆոնին՝ քաղաքապետարանի կողմից ներդրված «բարեփոխված» համակարգի ձայնային հաղորդագրությունները, որոնք ուղևորներին պարբերաբար հիշեցնում են «հարմարավետ ուղևորափոխադրման» դիմաց վճարելու և չտուգանվելու մասին, ստեղծված իրավիճակում հնչում են որպես բացահայտ ծաղր։
Քաղաքացիների գնահատմամբ՝ սա ծաղր է իրենց ինքնասիրության, արժանապատվության և տարրական մարդավայել պայմաններով երթևեկելու իրավունքի նկատմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Մովսիսյան