Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում «Բեկոն» մսամթերքի գործարանի մոտ բախվել են «Mitsubishi» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Բախման հետևանքով էլ «Mitsubishi»-ն կողաշրջվել է, կոտրվել է նաև «Mitsubishi»-ի առջևի անվահեծաններից մեկը: «Toyota»-ն ճանապարհի թույլատրելի հատվածում եղել է կայանված, երբ Mitsubishi-ն դեպի Երևան ընթանալիս բախվել է տոյոտային մոտ 20 մետր առաջ գնացել և կողաշրջվել:
Վիրավորին էլ հիվանդանոց են տեղափոխել Բյուրեղավանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։
Մանրամասները
սկզբնաղբյուրում: