ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի քննարկման ընթացքում լեզվի սայթաքում է թույլ տվել՝ դաշինքի հետ համագործակցող երկրները թվարկելիս Հարավային Կորեայի փոխարեն հիշատակելով Հյուսիսային Կորեան։
«Մենք սերտորեն համագո
րծակցում ենք Ավստրալիայի և Նոր Զելանդիայի, Հյուսիսային… ոչ, ոչ Հյուսիսային, ներեցեք, Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ», — ասել է նա՝ անմիջապես ուղղելով սխալը։ Ելույթի տեսագրությունը հրապարակել է Sky News հեռուստաալիքը։
Ռյուտեի լեզվի սայթաքումը ներկաների ծիծաղն է առաջացրել։