Հարավային Կորեան հայտնել է ԿԺԴՀ-ի հետ սահմանի մոտ զինծառայողի մահվան մասին։ Այս մասին նոյեմբերի 2-ին հայտնել է Kyunghyang Shinmun թերթը։
«Բանակի հրամանատարությունը հայտնել է, որ Չհորվոնի գավառում (Կանվոնդո նահանգ) առաջնագծում տեղակայված ստորաբաժանումում մահացել է մարմնական վնասվածքներ ստացած մի սերժանտ», — ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ներկայումս ռազմական և քաղաքացիական քննչական մարմինները պարզում են միջադեպի ստույգ պատճառն ու հանգամանքները։