Արտաքին 1 ժամ առաջ - 23:10 01-11-2026

Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե Անկարան կարողանա կազմակերպել նման հանդիպում։ Ըստ նրա, Ուկրաինայի, Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների մասնակցությամբ բանակցությունները կարող են օգնել պատերազմը թեժ փուլից տեղափոխել դիվանագիտական փուլ։

«Այս պատերազմը պետք է ավարտվի։ Մենք պետք է միավորվենք, պետք է առնվազն պատերազմի թեժ փուլը տեղափոխենք դիվանագիտական փուլ։ Այս փուլում ես հույս եմ դնում Թուրքիայի միջնորդության վրա։ Անձամբ ես կարծում եմ, որ նախագահի [Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի] հետ մեր հարաբերությունները, ինչպես նաև Թրամփի և Պուտինի հետ նրա հարաբերությունները կարող են օգտակար լինել։ Այսօր քննարկվել է Թուրքիայում առաջնորդների եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Իհարկե, եթե Թուրքիան կարողանա հասնել դրան, մենք կընդունենք դա և միայն ուրախ կլինենք»,- հայտարարել է Զելենսկին։

Պատասխանելով ամենասուր և նուրբ հարցերը քննարկելու համար Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին հարցին՝ Ուկրաինայի նախագահը հաստատել է, որ համաձայն է բանակցել։

«Այո՛, մենք պատրաստ ենք։ Մենք պատրաստ ենք Թուրքիայում այս հանդիպմանը։ Այս հարցում Թուրքիայի դիրքորոշումը հստակ է։ Նախագահ Էրդողանի դիրքորոշումը հստակ է։ Մենք Թուրքիայի հետ սերտ և լավ հարաբերություններ ունենք։ Թուրքիան կարող է գործնական և իրատես միջնորդ լինել։ Հանդիպման ընթացքում նա որևէ մեկի կողմը չի բռնի։ Նա կարող է գործել որպես լիարժեք միջնորդ։ Եվ, իհարկե, Թուրքիան նույնպես աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ես գիտեմ, որ նախագահ Էրդողանը Պուտինի հետ շփման իր ուղիներն ունի։ Այդ պատճառով մենք կողմ ենք Թուրքիայում հանդիպմանը», — ասել է Զելենսկին։

Զելենսկին ընդգծել է, որ առաջնորդների հանդիպումն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ երկու երկրների հասարակություններն էլ ցանկանում են պատերազմի ավարտը։ Եթե բարձր մակարդակի բանակցությունները նկատելի առաջընթացի չհանգեցնեն, դա կարող է խաթարել դիվանագիտության նկատմամբ վստահությունը։

«Առաջնորդների հանդիպումը չափազանց կարևոր է։ Որովհետև մեր հասարակությունները ցանկանում են և հավատում են, որ պատերազմը պետք է ավարտվի։ Եթե առաջնորդները հանդիպեն, իսկ մարդիկ այդ հանդիպումից հետո որևէ առաջընթաց չտեսնեն, ապա հարցականները կավելանան, և դա կդիտվի որպես դիվանագիտության պարտություն։ Քանի որ տեխնիկական թիմերի համար հանդիպման ընթացքում կարող է դժվար լինել եզրակացության հանգելը։ Բայց ես չեմ կարծում, թե կա մի խնդիր, որը մենք չենք կարող լուծել, երբ որպես առաջնորդներ դրսևորում ենք մեր կամքը։ Ահա թե ինչու եմ ուզում հանդիպել նրանց հետ՝ որպես որոշումներ կայացնողների»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն