Արտաքին 5 տարի առաջ - 13:13 23-07-2021

Մադուրոն հայտարարել է ընդդիմության հետ բանակցելու պատրաստակամության մասին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ազգային հեռուստատեսության եթերում ասել է, որ պատրաստ է բանակցել ընդդիմության ներկայացուցիչների հետ՝ երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները վերացնելու համար: Հաղորդում է Le Figaro-ն:

Նա ասել է, որ պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջը և քննարկել վենեսուելական օրակարգի այն հարցերը, որոնք պետք է լուծվեն՝ խաղաղության, ինքնիշխանության և Վենեսուելայի դեմ պատժամիջոցների վերացման վերաբերյալ մասնավոր համաձայնագրեր ձեռք բերելու համար:

Մադուրոյի խոսքով՝ հանդիպման հիմնական թեմաներից մեկը լինելու է ընդդիմության քաղաքական գործիչների մասնակցությունը 2021 թ. նոյեմբերի 21-ին կայանալիք տարածաշրջանային ընտրություններին: Թե երբ են տեղի ունենալու բանակցությունները, նա չի հստակեցրել:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել