Արտաքին 26 րոպե առաջ - 09:40 24-11-2026

Թրամփը հրահանգել է արագացնել ԱՄՆ-ում մահապատիժների կիառումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրամայել է արագացնել ԱՄՆ-ում դաշնային դատարանների կողմից կայացված մահապատժի դատավճիռների կատարումը։

«Ես հանձնարարում եմ գլխավոր դատախազին արագացնել դաշնային մահապատժի դատավճիռների կատարումը։

Երբ ժյուրին կայացնի այս որոշումը, մահապատիժը կիրականացվի արագ և անողոք», – ասել է ամերիկացի առաջնորդը ԱՄՆ Արդարադատության նախարարությունում ունեցած ելույթի ժամանակ։

Թրամփը հավելել է, որ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը, ըստ իր հրամանագրի, պետք է «հետապնդի մահապատիժը» անչափահասների սպանության կամ բռնաբարության մեջ դատապարտվածների, և նաև «իրենց զոհերին սպանած մարդկանց առևտրով զբաղվողների» համար։

Ամենից շատ դիտված