ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա:
Բուխարեստի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Անա Տինկան:
Այցի շրջանակում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի, վարչապետ Լուկա Նիկուլեսկույի, Սենատի նախագահ Միրչա Աբրուդեանի հետ: