Ուղիղ եթեր
Ներքին 16 րոպե առաջ - 14:45 23-11-2026

Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Աղավնի Սուքիասյանը գրել է.

«Ո՛Չ ենք ասում Ալիևի պարտադրած սահմանադրությանը:

8 տարի շարունակ Հայաստանի գործող Սահմանադրությամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն Արցախը վերացնելուց հետո հիմա էլ նույնն է անում Հայաստանի Հանրապետության հետ՝ տեղն առաջարկելով թուրքական և ադրբեջանական բոլոր պահանջները բավարարող մի սահմանադրություն։

Հրաժարվելով Անկախության հռչակագրից և խաչ քաշելով Լեռնային Ղարաբաղի, Արարատի վրա՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց հարց՝ պետությո՞ւն, թե, ընդամենը, տարածք, որը խաչմերուկ կդառնա ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար։

Մեզ առաջարկվողն ազգային պետություն Հայաստանը մի տարածքի վերածելու մասին սահմանադրություն է, որը ոչնչացնում է պետության հիմքերը և մահակ դառնում այն քաղաքացների գլխին, որոնք կկանգնեն՝ ընդդեմ այս իշխանության։ Ի դեպ, հրապարակված տեքստում չկա դրույթ, ըստ որի, իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»։

Ձեզ գուցե հետաքրքրի