Ուղիղ եթեր
Ներքին 11 րոպե առաջ - 14:54 23-11-2026

Փաշինյանի այսօրվա ելույթում, թերևս, միայն մեկ ճշմարտություն կար. նա պետք է հեռանա. «Ուժեղ Հայաստան»-ի անդրադարձը՝ նոր Սահմանադրության նախագծին

Փաշինյանի այսօրվա ելույթում, թերևս, միայն մեկ ճշմարտություն կար. նա պետք է հեռանա: Նոր Սահմանադրության նախագծի մասին «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել:

«Ալիևը պահանջում էր, որ Հայաստանը հրաժարվի Անկախության հռչակագրից։ Այսօր ներկայացված նախագիծը ևս մեկ անգամ հաստատեց մեր այն գնահատականը, որ Փաշինյանը հետևողականորեն առաջ է տանում Ալիևի պահանջներին համահունչ օրակարգ և պատրաստ է իր քաղաքական շահառուի պահանջով մերժել Հայաստանի անկախությունը։

Ուժեղ Հայաստանը և Միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից, և թույլ չեն տալու պարտադրել «Ալիևյան հանրաքվե»։ Փաշինյանի այսօրվա ելույթում, թերևս, միայն մեկ ճշմարտություն կար. նա պետք է հեռանա։

Ո՛չ ալիևյան սահմանադրությանը: Այո՛ անկախ Հայաստանին»,- նշել են խմբակցությունից: