Ուղիղ եթեր
Ներքին 17 րոպե առաջ - 11:13 23-11-2026

Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը

Արցախի Հանրապետության մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է ականավոր գիտնական, պետական գործիչ, բարերար և Արցախի մեծ բարեկամ Գրիգորի Գաբրիելյանցի մահվան մասին։

«Իր կյանքի նշանակալի մասը նա նվիրել է նախնիների պատմական հայրենիքին՝ Արցախին՝ մեծ ներդրում ունենալով նրա մշակութային և կրթական կյանքի զարգացման գործում։

Նրա անմիջական մասնակցությամբ Շուշիում հիմնադրվեցին Գ. Ա. Գաբրիելյանցի անվան պետական երկրաբանական թանգարանը և Կերպարվեստի պետական թանգարանը։

Նա թանգարաններին նվիրաբերեց իր անձնական հավաքածուների մի մասը՝ հարստացնելով դրանց ֆոնդերը։

Նա նաև աջակցել է դպրոցների կառուցմանն ու վերականգնմանը, գրադարանների համալրմանը, Շուշիի պատմական շինությունների վերականգնմանը և մարզական ենթակառուցվածքների ստեղծմանը։

Գրիգորի Գաբրիելյանցը թողել է հարուստ գիտական և հրապարակախոսական ժառանգություն։ Լինելով երկրաբանական և հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարարը՝ նա իր գիտելիքներն ու հնարավորությունները ծառայեցրել է նաև նախնիների հայրենիքի զարգացմանը։

Նրա մահը մեծ կորուստ է Արցախի համար։ Նրա հիմնած թանգարաններն ու հայրենիքին մատուցած ծառայությունները մշտապես կմնան մեր պատմության և մշակութային հիշողության անբաժան մասը։

Արցախի Հանրապետության մշակույթի նախարարությունը ցավակցություն է հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու գնահատել են իրեն»,-նշված է Արցախի մշակույթի նախարարության ցավակցական ուղերձում։

Ամենից շատ դիտված

20:13 Լուլան Թրամփին, Պուտինին և Սիին կոչ արել միասին խմել
12:16 Արարատի մարզում 57-ամյա տղամարդու տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար
14:58 Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Nissan»-ում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին
23:58 Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
19:59 Դատարանը պարտավորեցրել է Գեղամ Նազարյանին ներողություն խնդրել
15:08 Լեռնավանում ՔՊ-ական պատգամավորից մեկը հայհոյել է բնակչին․ քաշքշուկ է տեղի ունեցել
22:40 Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը
16:08 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»
13:50 Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ
17:35 2013-ը մեկ գիշերվա որոշում չէր, Եվրոպան փոխեց խաղի կանոնները. Արմեն Աշոտյանը բացահայտում է 2013-ի որոշման նախապատմությունը