Ուղիղ եթեր
Ներքին 8 րոպե առաջ - 10:41 23-11-2026

Այսօր Երևանի մի շարք փողոցներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 23-ին ժամը 09:30-14:00-ն կդադարեցվի Ծերենց փողոցի, Ծերենցի 1-4 նրբանցքների, Շահումյան 5, Ա. Ղուլյան/ Շահումյան 6, Վ. Մամիկոնյան փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: