Ներքին 8 րոպե առաջ - 09:50 23-11-2026

Վերջին օրերի լրահոսում կորան ադրբեջանցի զինծառայողին առաջադրված մեղադրանքի մանրամասները. Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Մի ուշագրավ հանգամանք էլ վերջին օրերի լրահոսում կորավ՝ ադրբեջանցի զինծառայողին առաջադրված մեղադրանքի մանրամասներն ու գործը դատարան մուտքագրելը:

Բոլորը հիշում են, թե իշխանության տարբեր ներկայացուցիչներն ինչպես էին փորձում մեղմացնել, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ արդարացնել ադրբեջանցի զինծառայողին՝ տողատակերում մեղադրելով ինքնապաշտպանություն իրականացնող կնոջը:

Սակայն այս գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը լրիվ այլ է և տարբերվում է քաղաքական իշխանության գնահատականներից ու որակումներից:

Մեղադրականում հստակ ներկայացված են ինչպես ադրբեջանցու՝ Անի Ավետիսյանի երեխաներին ուղղված սպառնալիքները, այնպես էլ «Մուսաևի՝ Ա. Ավետիսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, զենքի գործադրմամբ և այլ անձանց կյանքի ու առողջության համար վտանգավոր եղանակով ինքնաձիգից վեց կրակոց արձակելը»:

Գործում նաև արձանագրված է, որ այդ ամենից հետո ադրբեջանցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր հատվածներին։
Արդյունքում Անի Ավետիսյանը ստացել է կյանքի համար վտանգավոր ծանր վնասվածքներ, այդ թվում՝ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածք, մկանների և նյարդանոթային խրձի վնասում, ինչպես նաև ձեռքի մատների ծանր վնասվածքներ։

Հասկանալի է, որ Ցեղասպանություն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիա իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությունը մեղմացնելու կամ անտեսելու համար, սակայն հասարակությունն այստեղ մեծ գործ ունի` թեման ուշադրության կենտրոնում պահելու և իշխանությանը հետևողականություն պարտադրելու տեսանկյունից»:

Ամենից շատ դիտված

20:13 Լուլան Թրամփին, Պուտինին և Սիին կոչ արել միասին խմել
12:16 Արարատի մարզում 57-ամյա տղամարդու տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար
14:58 Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Nissan»-ում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին
19:59 Դատարանը պարտավորեցրել է Գեղամ Նազարյանին ներողություն խնդրել
15:08 Լեռնավանում ՔՊ-ական պատգամավորից մեկը հայհոյել է բնակչին․ քաշքշուկ է տեղի ունեցել
23:58 Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
11:30 ՀՀ-ում բանանը և քաղաքականությունը միասերված են
16:08 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»
13:50 Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ
10:21 ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, մենք կխլենք այն Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին