Ներքին 25 րոպե առաջ - 15:08 22-11-2026

Լեռնավանում ՔՊ-ական պատգամավորից մեկը հայհոյել է բնակչին․ քաշքշուկ է տեղի ունեցել

Լեռնավանում ՔՊ-ականների նկատմամբ բռնությունը/քաշքշելը դատապարտելի է։ Թեև, «Անկախ դիտորդի» ստացած նախնական տվյալների համաձայն, քաշքշուկները սկսել են ՔՊ-ական պատգամավորից մեկի կողմից գյուղացիներից մեկին հայհոյելուց հետո, սակայն, այդուհանդերձ, բռնությունները արդարացում չունեն. հայտնում է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Միաժամանակ, անթույլատրելի է ԱԺ պատգամավորի ու ավագանու թեկնածուների կողմից քաղաքացիներին հայհոյելը։ Առավելևս՝ անչափահաս քաղաքացիներին չի կարելի ասել «սրանք սաղ գործ տվող բ** են» կամ «սի***ր եղեք»։

Հ․Գ․ Հիշատակմանն արժանի է նաև այն, որ Լեռնավանի բնակիչների ու համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի հարաբերությունները լարված են այն բանի ֆոնին, որ Լեռնավան քաշված ջրագիծը տևական ժամանակ այդպես էլ չի միացվում, որը, ըստ գյուղացիների, համայնքապետի կողմից քաղաքական հաշվեհարդարի դրսևորում է (այս ընտրություններին իր հիմնական մրցակիցը Լեռնավանից է)»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:22 Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին
20:06 2000 կմ՝ հանուն անպատասխան սիրո․ հնդիկ բլոգերի տուն հասած տղամարդուն ծեծելով սպանել են
17:05 15 հազար դրամ վարձ եմ տալիս էս տնակի համար, պայմաններ չկան, մի ժամ չվառես՝ տունը տեղից կթռնի
18:30 Իրանը ցուցադրել է նոր ստորգետնյա հրթիռային քաղաքը
17:28 «Ուժեղ Հայաստանն» ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա իշխանություններին փակել Գեղասարի դպրոցը. Գառնիկ Դավթյան
22:03 ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ Բեգլարյան
19:23 Վերաքննիչ դատարանը մերժել է ԵՊՀ-ի բողոքը․ Սահակ Մանուկյանը հայտարարել է իր պաշտոնում վերականգնվելու մասին
22:28 Հորմուզի նեղուցի բացումը հնարավոր է միայն Իրանի պահանջների կատարման դեպքում․Արաղչի
12:16 Արարատի մարզում 57-ամյա տղամարդու տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար
19:54 Գների աճի դեմ ցույցերը Ֆրանսիայում ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով