Ներքին 4 տարի առաջ - 15:51 10-09-2022

107 պատգամավորից ոչ ոք չի օգտվել Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու իրավունքից

107:0 հարաբերակցությունը շարունակվում է դեռ պահպանվել: Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է «Անկախություն» շարժման առաջնորդ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ուժերին։

«Չնայած բազմաթիվ հիմնավորումներին, պարզաբանումներին և մեկնաբանություններին` այս աշխատանքային շաբաթն ավարտվեց այն փաստի արձանագրմամբ, որ ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ մեկը դեռ չի օգտվել 2022 թվականի օգոստոսի 2-ից հետո իրեն ընձեռնված` վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու սահմանադրական իրավունքից։ Եթե որևէ պատգամավոր (կամ պատգամավորների խումբ) հանդես չեն գալիս նման նախաձեռնությամբ, դա նշանակում է, որ նրանք վստահություն են հայտնում Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը` անկախ իրենց բանավոր հայտարարություններից և պատճառաբանություններից։ Ավելին, պարզվում է, որ նրանք նաև անփոխարինելի են համարում Նիկոլ Փաշինյանին, քանզի չեն կարողանում առաջադրել նրան փոխարինող վարչապետի արժանավոր այլ թեկնածուի։

Սա փաստ է, անկախ այն բանից, թե ում համար է դա հաճելի հնչում, իսկ ում համար` ոչ այնքան։

Հուսանք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշվող տարվա վերջին Տաղավար տոնին` Խաչվերացին հաջորդող շաբաթը կմեկնարկի այլ զարգացումներով` 107:0 հարաբերակցության էական փոփոխությամբ` ի հաշիվ 107-ի նվազման և 0-ի ավելացման»,–գրել է Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի