Ուղիղ եթեր
Ներքին 10 րոպե առաջ - 09:55 23-11-2026

Արշակունյաց պողոտայում շղթայական ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։35-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Արթուր Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի, Էդգար Հ․-ի վարած «Opel» մակնիշի, Նարեկ Կ․-ի վարած «Toyota» մակնիշի և Վարուժան Ղ․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: