Ներքին 8 րոպե առաջ - 09:24 23-11-2026

Արամ Ղազարյանը Ղազախստանում մասնակցել է արտակարգ իրավիճակների հարցերով միջպետական խորհրդի նիստին

Նոյեմբերի 12-14-ը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն աշխատանքային այցով գտնվել է Ղազախստանի Հանրապետության Շիմքենտ քաղաքում և մասնակցել Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հարցերով միջպետական խորհրդի 38-րդ նիստին։

Նիստի ընթացքում քննարկվել են բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների նվազեցման և վերացման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին արձագանքման ոլորտում միջպետական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կլիմայի փոփոխությամբ, սեյսմիկ ռիսկերով և տեխնոլոգիական զարգացումներով պայմանավորված մարտահրավերներին, փրկարարական ստորաբաժանումների օպերատիվ փոխգործակցության ամրապնդմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն ու մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը։

Նիստի շրջանակում Արամ Ղազարյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի փրկարար համակարգում իրականացվող աշխատանքներն ու արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում համագործակցության առաջնահերթությունները։

Նա ընդգծել է, որ ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու համար անհրաժեշտ են համակարգված մոտեցումներ, միջպետական սերտ փոխգործակցություն և նորարարական տեխնոլոգիական լուծումների հետևողական ներդրում։

Անդրադառնալով Փրկարար ծառայության կարողությունների զարգացմանը՝ Արամ Ղազարյանը ներկայացրել է անօդաչու թռչող սարքերի, թվային մշտադիտարկման համակարգերի և վաղ ազդարարման մեխանիզմների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Նախարարի տեղակալը կարևորել է նաև փրկարարների մասնագիտական պատրաստվածության բարձրացումը, ուսումնական կենտրոնների միջև համագործակցության ընդլայնումը, փորձի փոխանակումն ու համատեղ մարտավարական և հրամանատարաշտաբային վարժանքների պարբերական անցկացումը։

Նիստի ընթացքում ամփոփվել են 2026 թվականին իրականացված համատեղ աշխատանքները, հաստատվել են Միջպետական խորհրդի 2026-2027 թվականների հիմնական միջոցառումների պլանը և 2027 թվականին արտակարգ իրավիճակների մասին փոխադարձ ազդարարման համակարգի ստուգումների պլան-ժամանակացույցը։

Միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ղազախստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Մուրատ Մուխանովը։ Նիստի արդյունքներով ընդունվել է համապատասխան արձանագրային որոշում։

Այցի շրջանակում Հայաստանի պատվիրակությունը ներկա է եղել նաև վթարափրկարարական ժամանակակից տեխնիկայի, սարքավորումների և հանդերձանքի ցուցահանդեսին:

Ամենից շատ դիտված

20:13 Լուլան Թրամփին, Պուտինին և Սիին կոչ արել միասին խմել
12:16 Արարատի մարզում 57-ամյա տղամարդու տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար
14:58 Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Nissan»-ում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին
15:08 Լեռնավանում ՔՊ-ական պատգամավորից մեկը հայհոյել է բնակչին․ քաշքշուկ է տեղի ունեցել
19:59 Դատարանը պարտավորեցրել է Գեղամ Նազարյանին ներողություն խնդրել
23:58 Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
11:30 ՀՀ-ում բանանը և քաղաքականությունը միասերված են
13:50 Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ
16:08 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»
10:21 ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, մենք կխլենք այն Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին