Մամուլ 4 տարի առաջ - 07:48 16-04-2022

Արտակարգ «բոլոլա»... արտակարգ իրավիճակների նախարարությունում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Օրերս արտակարգ իրավիճակների նախարար նշանակվեց Արմեն Փամբուխչյանը: Նախարարության մեր աղբյուրները փոխանցում են, որ նա միանգամից մտել է նախարարի «դերի» մեջ և, ինչպես մեր զրուցակիցներից մեկն ասաց, «առաջին իսկ օրից մառոզ է անում, բոլորին պատեպատ է տալիս»: Նախօրեին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առաջին խորհրդակցությունը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Փամբուխչյանը, բացի աշխատանքային խորհրդակցությունից, նաև առանձին հանդիպումներ է ունենում ստորաբաժանումների ղեկավարների հետ և նրանց ներկայացնում իր պահանջներն ու աշխատանքների կազմակերպման փամբուխչյանական «ճանապարհային քարտեզը»: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ հանդիպումների ժամանակ նա առանձնահատուկ շեշտում է, որ «աննախադեպ անհանդուրժող» է լինելու հատկապես անօրինականության և կոռուպցիայի հանդեպ:

Ըստ երևույթին, նոր նախարարի կողմից այս «ոլորտի» շեշտադրումը պատահական չէ: Հիշեցնենք, որ նրա նախորդի՝ Անդրանիկ Փիլոյանի ու ԱԻՆ մի շարք աշխատակիցների նկատմամբ հարուցվել է քրեական գործ հենց կոռուպցիոն գործով:

Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին ԱԻՆ-ում բավականին լարված մթնոլորտ է, շատերն անհանգստացած են. բանն այն է, որ նոր նախարարը «դրսից» չէ, եղել է առաջին փոխնախարար, բոլորին շատ լավ ճանաչում է, և չեն բացառվում կադրային լուրջ փոփոխությունները»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան