Սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքում սպասվում է թեժ ընտրապայքար։ Գործող համայնքապետ Դավիթ Սարգսյանը կրկին հավակնում է պահպանել պաշտոնը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակցությամբ։ Սակայն այս ընտրությունները պարզապես համայնքապետի հերթական ընտրություն չեն․ Դիլիջանում պայքար է գնում նաև քաղաքական ազդեցության, ընդդիմադիր ուժերի հնարավորությունների և գործող իշխանության վերարտադրվելու հեռանկարների շուրջ։
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է Դավիթ Սարգսյանի շուրջ ծավալված աղմկահարույց պատմությունների մասին։ Հարց է առաջանում՝ արդյոք իշխանությունները պատրաստ են ամեն գնով պաշտպանել իրենց թեկնածուին, թե՞ Դիլիջանի բնակիչները հնարավորություն կունենան ազատ մրցակցության պայմաններում որոշելու համայնքի ապագան։
Դավիթ Սարգսյանի անունը հանրության լայն շրջանակներին հայտնի է դարձել նաև անձնական գործում սեռի վերաբերյալ «արու» գրառման պատճառով։ Այդ ձևակերպումը ժամանակին հանրային քննարկումների և քննադատության առիթ էր դարձել՝ համայնքապետին պահելով սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Սակայն Սարգսյանի շուրջ քննարկումները չեն սահմանափակվել այդ պատմությամբ։
Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժ է կիրառել Դավիթ Սարգսյանի նկատմամբ՝ համայնքային հողամասի օտարման հետ կապված շահերի բախման հարցով։ Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ խոսքը նրա եղբորը հողամասի օտարման և 300 հազար դրամի չափով տուգանքի մասին է»։