Մամուլ 6 ժամ առաջ - 07:44 17-10-2026

Գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում կարող են ակտիվանալ նախկին իշխանությունների օրոք բիզնես գործունեություն ծավալած մի շարք գործարարների նկատմամբ իրականացվող ուսումնասիրությունները։

Մեր աղբյուրների տեղեկություններով՝ իրավապահ մարմիններն այս պահին ուսումնասիրում են նախկին իշխանությունների կառավարման տարիներին հողատարածքներ ձեռք բերած, այդ տարածքներում շինություններ կառուցած կամ տարբեր բիզնես նախագծեր իրականացրած անձանց գործունեությունը։

Ըստ աղբյուրների՝ որոշ գործարարներ արդեն տեղեկացված են, որ իրավապահները ստուգում են իրենց պատկանող հողատարածքների ձեռքբերման օրինականությունը, ինչպես նաև՝ այն հանգամանքները, թե ինչպես են տվյալ տարածքներում ձևավորվել և զարգացել նրանց բիզնեսները։

Մեր տեղեկություններով՝ ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր խախտումներ հայտնաբերելու դեպքում կարող են հաջորդել իրավական գործընթացներ։ Այդ պարագայում դատախազությունը կարող է համապատասխան պահանջներ ներկայացնել՝ ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի կամ հողատարածքների օտարման հետ կապված։

Աղբյուրների փոխանցմամբ՝ ուսումնասիրությունների շրջանակում կարող են հայտնվել նաև այն գործարարները, որոնք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ոչ միայն բիզնես գործունեություն են ծավալել, այլև ակտիվորեն ներգրավված են եղել քաղաքական գործընթացներում։

Թե կոնկրետ որ անձանց կամ ընկերությունների նկատմամբ կարող են իրականացվել նման գործողություններ, այս պահին հստակ տեղեկություններ չկան։ Իրավապահ մարմինների կողմից այս հնարավոր գործընթացների վերաբերյալ պաշտոնական հաստատում նույնպես առկա չէ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան