Ներքին 2 տարի առաջ - 10:45 28-11-2023

Վաչե Տերտերյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և կառավարման հարցերով եվրոպական կոմիտեի նիստին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և կառավարման հարցերով եվրոպական կոմիտեի (CDDG) 18-րդ նիստին։ Հայտնում են ՏԿԵ նախարարությունից․

«Նիստի ընթացքում ամփոփվել են Կոմիտեի տարեկան աշխատանքները, մասնավորապես Ժողովրդավարական լավ կառավարման սկզբունքների, մասնակցային ժողովրդավարության, բազմաստիճան կառավարման, կանաչ հանրային կառավարման և էլեկտրոնային քվեարկության վերաբերյալ։

Վաչե Տերտերյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Կոմիտեի անդամներին և Քարտուղարությանը աշխատանքներում գրանցած հաջողությունների առթիվ և ընդգծել Կոմիտեի կարևորությունը անդամ երկրներում համապատասխան բարեփոխումների մասով։

Նախարարի տեղակալը ներկայացրել է վերջին շրջանում Հայաստանում իրականացրած բարեփոխումները և բարձր գնահատել Եվրոպայի Խորհրդի հետ երկարամյա համագործակցությունը և աջակցությունը։ Ներկայացվել է տարածքային վարչական բարեփոխումների նոր ձեռքբերումը՝ Ապակենտրոնացման հայեցակարգի ընդունումը, ինչը սահմանում է համայնքներում լիազորությունների հետագա ապակենտրոնացման շրջանակը և տեղական ինքնակառավարման կայուն զարգացման առաջնահերթությունը: Այն ձգտում է ամրապնդել տեղական ժողովրդավարությունը և նպաստել համայնքների հզորացմանն ու կայուն զարգացմանը:

Սույն Հայեցակարգը սահմանում է լիազորությունների ապակենտրոնացման սկզբունքները, խնդիրներն ու նպատակները, առաջարկվող լուծումներն՝ ուղղված լիազորությունների ապակենտրոնացմանն ըստ լիազորությունների ոլորտների, ակնկալվող արդյունքներն ու ֆինանսավորման աղբյուրը, առաջիկա տարիներին հնարավոր գործողությունների և ձեռնարկվելիք միջոցառումների շրջանակը։

Եզրափակելով ելույթը՝ Վաչե Տերտերյանը վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է իր ակտիվ համագործակցությունը ԵԽ գործընկերների հետ՝ տեղական բարեփոխումների ոլորտում լավագույն փորձի փոխանակման, Ժողովրդավարական լավ կառավարման սկզբունքների պահպանման և զարգացման ուղղությամբ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան