ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել կնոջը՝ Մելանյային, Ուկրաինայում խաղաղապահ գործողությունների համար։
«Դուք օգնեցիք այնքան շատ մարդկանց Ռուսաստանում և Ուկրաինայում՝ հաստատելով կարճաժամկետ խաղաղություն, կարճաժամկետ հրադադար, թույլ տալով հարյուրավոր մարդկանց լքել այն տարածքները, որոնք շուտով այլևս գոյություն չեն ունենա», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը երկու հնդկահավերի ավանդական խորհրդանշական ներման արարողության ժամանակ՝ 2026 թվականի նոյեմբերի 26-ին նշվող Շնորհակալության օրվան ընդառաջ։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ մեր ամբողջ երկրի անունից, դուք հիանալի աշխատանք եք կատարել։ Շնորհակալություն, սիրելիս», – ընդգծել է Թրամփը՝ դիմելով իր կնոջը, որը նրա հետ ներկա էր արարողությանը։