Ես ասել եմ, որ նեղացել եմ իմ քաղաքական թիմից, ի՞նչ կա դրա մեջ, լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի մասով Հակակոռուպցիոն կոմիտեն Քննչական կոմիտե նյութեր է ուղարկել, որը կապված է կոռուպցիայի հետ:
ArmeniaSputnik–ի հետ զրույցում նա ասաց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` սեպտեմբերի 11–ին կայացած ճեպազրույցից հետո իրեն վկայի կարգավիճակով կանչել են հարցաքննության։
«Միանգամից ասեմ` որևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում, կան մի շարք քրեական գործեր, որոնցով ես տուժող եմ, և կա քրեական գործ, որտեղ ես որպես վկայի կարգավիճակ ունեմ։ Իմ կարգավիճակը վկայից չի փոխվել մեղադրյալի, համենայնդեպս ես նման տեղեկություն չունեմ»,– ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։