Ես երկու քրեական գործերով ունեմ մեղադրյալի կարգավիճակ. Արթուր Վանեցյան
copy image url

Ես երկու քրեական գործերով ունեմ մեղադրյալի կարգավիճակ. Արթուր Վանեցյան

Ներքին 3 տարի առաջ - 14:57 09-08-2021

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, պատասխանելով հարցին, թե ինչ զարգացումներ կան՝ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձի գործով, ասել է․ «Նոյեմբերի 9-ից հետո ինձ ձերբակալեցին, դիմեցին դատարան՝ կալանավորելու միջնորդությամբ, բայց դատարանը չբավարարեց՝ հիմնավոր կասկածի բացակայության պատճառով։ Այսինքն՝ ես հնչեցված մեղադրանքների հետ որևէ առնչություն չունեմ։ Գործը հարուցված է, ես երկու քրեական գործերով ունեմ մեղադրյալի կարգավիճակ, բայց արդեն անցել է 7-8 ամիս, և որևէ անգամ որևէ քննչական գործողության ինձ չեն հրավիրել», - ասաց Վանեցյանը։

Նա հայտնեց նաև, որ գործում ներգրավված անձանցից ծանոթ է եղել միայն Աշոտ Մինասյանի հետ, իսկ Վահրամ Բաղդասարյանի հետ ծանոթացել է ազատ արձակվելուց հետո միայն, ուստի բոլոր մեղադրանքներն «աբսուրդի ժանրից են»։


«Դա ուղղակի աբսուրդ է։ Հիմա, այս հարցազրույցից հետո, ես չեմ բացառում, որ շատ ակտիվ ինձ սկսեն նորից կանչել քննչական մարմիններ», - նշեց Վանեցյանը։