Շաքիում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու Ջերմաստիճանը կտրուկ կնվազի․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ Խարբերդի մասնագիտացված մանկատանը մահվան դեպքեր են արձանագրվել․ օպերատիվ տեղեկություններ են հասել գլխավոր դատախազին․ Shamshyan.com Նախագահի հրամանագրերով 7 դեսպան հետ է կանչվել Դավիթ Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչում. գործի նյութերը հերքում են մեղադրանքը. Փաստաբանական թիմ «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը» առաջիկայում կգրանցվի Հայաստանում Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային
Արտաքին 11 րոպե առաջ - 18:01 26-11-2026

Բանգկոկի նավթավերամշակման գործարանում հզոր պայթյուն է որոտացել․ կան տուժածներ

Հինգշաբթի՝ նոյեմբերի 26-ին, Բանգկոկի նավթավերամշակման ձեռնարկությունում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է ինը մարդ, որոնցից երեքը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Թաիլանդի իշխանություններին։

Դեպքի վայրում գտնվող AFP-ի թղթակիցների փոխանցմամբ՝ պայթյունն այնքան հզոր է եղել, որ մի քանի կիլոմետր հեռավորության վրա դռները ցնցվել են։ Ձեռնարկության տարածքից բոցեր են բարձրացել, ապա երկինքը պատվել է թանձր սև ծխով։

Դեպքի վայր այցելած Թաիլանդի էներգետիկայի նախարար Ականատ Պրոմպհանը հայտարարել է, որ միջադեպը լուրջ մտահոգություն է առաջացրել։ Պհրա-Կհանոնգ խոշոր արդյունաբերական համալիրը գտնվում է Բանգկոկի արևելքում՝ բնակելի թաղամասում։

Նախնական տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է ռեկտիֆիկացիոն աշտարակում՝ նավթապահեստից առնվազն 100 մետր հեռավորության վրա։ Նախարարի խոսքով՝ այդ հեռավորությունն օգնել է սահմանափակել վնասը։
Ձեռնարկությունը շահագործող Bangchak Corporation էներգետիկ կոնգլոմերատը հայտնել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է վերցրել 30 րոպեում։ Պայթյունի պատճառները քննվում են։

Ընկերության փոխանցմամբ՝ համալիրի տարածքում օդի որակի մշտադիտարկման ընթացքում նորմերից շեղումներ չեն արձանագրվել։ Պրոմպհանի խոսքով՝ մասնագետները ձեռնարկության շուրջ մեկ կիլոմետր շառավղով չափել են շմոլ գազի, ծծմբի երկօքսիդի և այլ աղտոտող նյութերի խտությունը և շեղումներ չեն հայտնաբերել։

Այդուհանդերձ, իշխանությունները որոշել են կասեցնել արտադրությունը։ Աշխատանքը կվերսկսվի, երբ Էներգետիկայի նախարարությունը համոզվի, որ դա անվտանգ է։

Ոստիկանությունը AFP-ին հայտնել է, որ տարհանվել են մոտակա դպրոցների աշակերտները։ Շրջակա թաղամասերի բնակիչներին նույնպես խորհուրդ է տրվել լքել վտանգավոր գոտին։ Բանգկոկի իշխանությունները բջջային հեռախոսներին նախազգուշացումներ են ուղարկել՝ կոչ անելով չմոտենալ դեպքի վայրին։

Քաղաքի «Էրավան» շտապ բժշկական օգնության կենտրոնի ճշտված տվյալներով՝ վնասվածքներ է ստացել ինը մարդ, որոնցից երեքը ծայրահեղ ծանր վիճակում են։ Տուժածների թվի նախնական գնահատականը վերանայվել է։

Bangchak Corporation-ի կայքի համաձայն՝ ձեռնարկությունը ժամանակակից նավթավերամշակման համալիր է, որը կարող է օրական վերամշակել մինչև 120 հազար բարել նավթ։

Նույն ձեռնարկությունում խոշոր հրդեհ է բռնկվել նաև 2012 թվականի հուլիսին տեղի ունեցած պայթյունից հետո։ Այն ժամանակ տուժածների մասին տեղեկություններ չեն եղել։ Այդ միջադեպից հետո հարցեր են առաջացել բնակելի թաղամասերի հարևանությամբ նման խոշոր արդյունաբերական ձեռնարկություն տեղակայելու վերաբերյալ։

Թաիլանդի վարչապետ Անուտին Չարնվիրակուլը հայտարարել է, որ հետևում է իրավիճակին։

Նրա խոսքով՝ դեռ վաղ է տեղի ունեցածի համար պատասխանատվության մասին եզրակացություններ անել։

Ամենից շատ դիտված

18:45 Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
08:23 Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ «Հրապարակ»
22:25 Իսակովի պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ
10:35 Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ
20:08 ՔՊ–ից հեռացված Հայկ Սարգսյանը որևէ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ չունի
20:18 Մեր իշխանությունը Արցախը պահելու, Արցախը չտալու կռիվ է տվել. ՔՊ-ականը վրդովվեց լրագրողի հարցից
22:10 Ֆիլմի ուղերձը հայրենասիրությունն է, սիրել հայրենիքը, պայքարել ամեն մի թիզ հողի համար. Արամ Մխիթարյան
23:04 «Hongqi»-ին Աբովյանում վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:30 Պետությունը պարտավոր է ոչ թե խթանել, այլ երաշխավորել բնության պահպանությունը. Դուլգարյանը՝ Սահմանադրության նախագծի մասին
22:53 Սահմանադրության այս նախագիծը ոչ միայն ալիևյան և հակահայկական է, այլև՝ բացահայտ հակաեվրոպական. Աշոտյան