Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունաթյանցը (Շակիրովա) կգլխավորի բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների կանանց հավաքականը: Համապատասխան որոշումը կայացրել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Բունաթյանցի գլխավորությամբ կանանց թիմը հանդես կգա Եվրոպայի Մ20 առաջնության «Բ» դիվիզիոնում։ Մրցաշարը տեղի կունենա 2027 թվականի հուլիսի 3-11-ը՝ ռումինական Տուլչե քաղաքում:
Էլեն Բունաթյանցը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Աբովյանի «Հատիսում», այնուհետև՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ում և «Դինամոյում»: 1989 թվականին ԲԿՄԱ-ի կազմում նա հաղթել է Խորհրդային Միության առաջնությունը։ 1991-ին Բունաթյանցը ԽՍՀՄ հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ մեկ տարի անց Միացյալ թիմի կազմում նվաճել է Բարսելոնայում անցկացված օլիմպիական խաղերի ոսկե մեդալը:
Ատլանտայի և Սիդնեյի օլիմպիական խաղերումնա հանդես է եկել Ռուսաստանի հավաքականի կազմում։ Ընդհանուր առմամբ, Բունաթյանցը ունի Եվրոպայի առաջնությունների չորս մեդալ՝ մեկական ոսկե ու արծաթե և երկու բրոնզե:
2021-2024 թվականներինԲունաթյանցը ղեկավարել է «Ակտոբե»տղամարդկանցակումբը, որը 2021/22 մրցաշրջանում նվաճել է Ղազախստանի ազգային լիգայի բրոնզե մեդալը, իսկ Բունաթյանցը ճանաչվել է առաջնության լավագույն մարզիչ: 2023 թվականին «Ակտոբեն»նվաճել է Ղազախստանի գավաթի բրոնզե մեդալը: 2026 թվականին Էլեն Բունաթյանցը գլխավորելէ Իրանի կանանց հավաքականը։