Սոնա Շահգելդյանը նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու հնարավորության մասին է խոսել։
«Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը խոստովանել է, որ երջանիկ է անձնական կյանքում։
Երգչուհի Սոնա Շահգելդյանը Metamorphosis հաղորդման ընթացքում անկեղծացել է անձնական կյանքի և ապագայի ծրագրերի մասին՝ բացահայտելով, որ իր սիրտն այլևս ազատ չէ։
Պատասխանելով երկրորդ ամուսնության մասին հարցին՝ երգչուհին նշել է, որ կողակից ունի և իրեն երջանիկ կին է համարում։
«Հիմա իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից, երջանիկ կին եմ ինձ համարում»,- ասել է Սոնա Շահգելդյանը։
Երգչուհին անդրադարձել է նաև երկրորդ անգամ մայրանալու հնարավորությանը։ Նա նշել է, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն չի բացառում ընտանիքը համալրելու տարբերակը։
«Չգիտեմ, մտածում եմ։ Աստծո կամոք է երեխան լինում, բայց դու էլ պետք է ցանկանաս։ Դրան պետք է նաև պատրաստ լինես»,- ընդգծել է երգչուհին։
Սոնա Շահգելդյանի խոսքով՝ մայրանալու որոշման հարցում կարևոր են թե՛ անձնական ցանկությունը, թե՛ այդ պատասխանատու քայլին պատրաստ լինելը։