Սպորտ 5 տարի առաջ - 23:02 30-07-2021

Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը մեկնում են Տոկիո

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանն այսօր՝ հուլիսի 30-ին, մեկնում են Տոկիո՝ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

Նրանց Ճապոնիայի մայրաքաղաք է ուղեկցում մարզիչ Գևորգ Ալեքսանյանը:

Օգոստոսի 1-ից կմեկնարկեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումները, որտեղ Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Այդ օրը 60 կգ քաշային կարգում հանդես կգա Արմեն Մելիքյանը, գոտեմարտի մեկնարկը` 06:00-ին:

Արդեն օգոստոսի 2-ին մեդալային պայքարը կսկսեն Կարապետ Չալյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ), գոտեմարտերի մեկնարկը նախանշված է 06:30-ին:

Նշենք՝ հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Մելիքյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն ու մարզիչ Սամվել Գևորգյանը Տոկիո են մեկնել երեկ՝ հուլիսի 29-ին: Իսկ Կարեն Ասլանյանը Տոկիո կմեկնի օգոստոսի 1-ին:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում