Ներքին 32 րոպե առաջ - 09:00 10-11-2026

Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել

Նիկոլ Փաշինյանի զինակիցները զանգվածաբար, տարբեր հնարքներով բյուջեի միջոցները ուղղում են սեփական գրպանը, որը, ի հեճուկս Փաշինյանի հավաստիացումների, կրում է համակարգային բնույթ։

Այսպես, մեկ ամիս առաջ, հոկտեմբերի 1֊ին Փաշինյանի որոշմամբ զբաղեցված պաշտոնից ազատվում է Ջրային կոմիտեի փոխնախագահ Կարեն Դաղբաշյանը։ Հիմնավորումն անհայտ է, սակայն ենթադրելի է, որ ոչ լավ աշխատելու ձևակերպմամբ, այլապես անձը առաջխաղացում կունենար կամ առնվազն կմնար նույն պաշտոնում։

Եվ ահա ազատվելուց մեկ ամիս անց՝ նոյեմբերի 9֊ին, նույն Ջրային կոմիտեն իր նախկին փոխնախագահի հետ կնքում է 12 միլիոն 138 հազար դրամի պայմանագիր ինչ֊որ խորհրդատվության նպատակով։

Ինչ է սա նշանակում, վարկած` կոմիտեում շրջանառվում են միջոցներ, որոնք անհնար է ստանալ կամ ինչպես կասեր ընդդիմադիր Փաշինյանը, յուրացնել` լինելով կոմիտեի աշխատակից։ Դրա համար պետք է ընդամենը դառնալ քաղաքացի Կարեն Դաղբաշյան, և ավելի քան 12 միլիոնը քոնն է։

Իսկ թե ի՞նչ պայմաններով կայացավ այս «մրցույթը», կայացա՞վ, թե՞ ոչ, կամ ինչպե՞ս հաղթող դարձավ մեկ ամիս առաջվա փոխնախագահը, գուցե բարի ու քաջ իրավապահները պարզեն։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը