Արտաքին Ներքին 9 րոպե առաջ - 19:07 10-11-2026

Թուրքական ընկերությունները 5 մլրդ դոլարի նախագծեր են իրականացնում Ղարաբաղում

Թուրքական «Ajans Haber» լրատվական կայքում հրապարակվել է «Ղարաբաղի վերակառուցման գործընթացում թուրքական ընկերությունների մասնակցությունը» վերնագրով հոդված, որում անդրադարձ է կատարվում Արցախում (Ղարաբաղ) և այսպես կոչված Արևելյան Զանգեզուրում թուրքական ընկերությունների իրականացրած ներդրումային և ենթակառուցվածքային նախագծերին։

Հոդվածում նշվում է, որ շուրջ 20 թուրքական ընկերություն տարածաշրջանում իրականացնում է մոտ 50 նախագիծ, որոնց ընդհանուր արժեքը հասնում է 5 մլրդ դոլարի։ Միաժամանակ, ըստ Անկարայում Ադրբեջանի դեսպանության տվյալների, թուրքական ընկերությունների մասնակցությամբ իրականացվող նախագծերի թիվը հասնում է 111-ի։

Հրապարակման համաձայն՝ թուրքական ընկերությունները ներգրավված են ճանապարհաշինության, էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներում։ Մասնավորապես, «Cengiz İnşaat» ընկերությունը մասնակցում է Թողանալը-Քարվաճառ-Իսթիսու ավտոճանապարհի և Մռավի 23.4 կմ երկարությամբ թունելի կառուցմանը։ Ընկերությունն իրականացրել է նաև Ֆիզուլի-Շուշի ճանապարհային նախագծեր։ Նշվում է, որ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի կառուցմանը մասնակցել է 12 թուրքական ընկերություն։

Գյուղատնտեսության ոլորտում առանձնացվում է Կովսականում (Զանգելան) թուրք-ադրբեջանական համատեղ ներդրումներով ստեղծված «Dost Agropark» համալիրը։

Էներգետիկայի ոլորտում հիշատակվում են Ջրականում (Ջաբրայիլ) 28.3 մլն դոլար արժողությամբ արևային էլեկտրակայանի կառուցման, ինչպես նաև Քարվաճառի և Բերձորի (Լաչին) շրջաններում հինգ փոքր հիդրոէլեկտրակայանների վերականգնման ու կառուցման նախագծերը։

Հոդվածում ընդգծվում է, որ Ղարաբաղի վերակառուցման գործընթացը թուրքական ընկերությունների համար տնտեսական նոր հնարավորություններ է ստեղծում՝ միաժամանակ նպաստելով Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»

Ձեզ գուցե հետաքրքրի