Արտաքին Ներքին 12 րոպե առաջ - 18:54 10-11-2026

Թուրքիա-Հայաստան սահմանային անցակետերը կբացենք կարճ ժամանակում. Ուրալօղլու

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիա-Հայաստան սահմանի բացմանը և այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին։

«Ժամանակն աշխատում է հօգուտ մեզ։ Անձամբ եմ հանդիպում Հայաստանի համապատասխան նախարարի հետ։ Մենք կատարել ենք անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ և՛ երկաթուղային, և՛ Ալիջան սահմանային անցակետի բացման ուղղությամբ։

Փոխադարձ համաձայնության ձեռքբերման դեպքում՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանի համար զգայուն կետերը/հարցերը, չեմ կարծում, որ այս գործընթացը շատ կձգվի։ Կարճ ժամանակում մենք կբացենք նաև այդ անցակետերը»,- հայտնել է Ուրալօղլուն։

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքին»՝ թուրք նախարարը նշել է, որ միջանցքի գծով աշխատանքների ավարտն ուշադրության կենտրոնում է գտնվում։ Ըստ նրա՝ Ադրբեջանն արդեն ավարտին է հասցնում իր տարածքում իրականացվող աշխատանքները, և Թուրքիան ուշադրությամբ հետևում է գործընթացին։

«Նախատեսում ենք մոտ 4 տարի հետո ավարտել և շահագործման հանձնել միջանցքի բոլոր հատվածները»,- նշել է Ուրալօղլուն։

Աղբյուր՝ Ermenihaber.am

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան