Արտաքին 11 րոպե առաջ - 15:51 11-11-2026

Կիմ Չեն Ընը կարող է իշխանությունը փոխանցել 13-ամյա դստերը․ AP

ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը կարող է իշխանությունը ժառանգաբար փոխանցել իր դստերը՝ Կիմ Չժու Էին, որը, ենթադրաբար, մոտ 13 տարեկան է։ Այս մասին նոյեմբերի 10-ին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախկին բնակիչներին և փորձագետներին։

«Մարդիկ կարծում են, որ Չժու Էն կդառնա իրենց միապետը», — գործակալությունը մեջբերում է Կիմ Յումի անունով մի կնոջ խոսքերը։

Գործակալության տվյալներով՝ ԿԺԴՀ-ից հեռացած մյուս հարցվածների մեծամասնությունն աղջկան համարում է երկրի գործող ղեկավարի ամենահավանական իրավահաջորդը։

Նրանք նշում են, որ նա սկսել է հաճախ հայտնվել հանրության առջև և դրսևորել այնպիսի վարքագիծ, որը, նրանց պնդմամբ, թույլատրված չէ մյուս համաքաղաքացիներին։

«Կիմը [Չժու Էն] երկար՝ ուսերից ներքև իջնող մազեր ունի, բարձրակրունկ կոշիկներ է կրում և հագնվում է մեծահասակի պես, թեև ԿԺԴՀ-ում սովորական դեռահասներին նման ոճեր թույլատրված չեն», — նշվում է հոդվածում։

Միաժամանակ AP-ի որոշ զրուցակիցներ, մասնավորապես՝ իրավաբան Լի Յոե Հյոնը, կասկածում են, որ աղջիկը կկարողանա գլխավորել պետությունը՝ հանրապետությունում կանանց ավանդաբար սահմանափակ դերի պատճառով։

Այլ փորձագետներ, սակայն, կարծում են, որ Կիմ Չժու Էին պաշտոնապես իրավահաջորդ նշանակելու դեպքում իշխող վերնախավը կաջակցի նրա թեկնածությանը։

Այդուհանդերձ, դստերն իշխանությունը փոխանցելու՝ Կիմ Չեն Ընի ծրագրերը դեռ վերջնականապես հաստատված չեն։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին