Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանգստյան օրերին «արտակարգ բարդ և լարված» զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հարցի շուրջ: Նման պնդմամբ, հղում անելով աղբյուրին, հանդես է եկել Ynet պորտալը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Զրույցը հիշեցրել է «սարսափելի վեճ բարձր տոնով», պորտալը մեջբերում է իր զրուցակցին:
Կառավարության ղեկավարի գրասենյակում, մեկնաբանելով Ynet-ի համապատասխան հարցումը, հերքել են այդ տեղեկատվությունը՝ այն անվանելով «կեղծ նորություններ»:
Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան պորտալին հաստատել է հեռախոսազրույցի փաստը, սակայն հայտարարել է, որ Նեթանյահուի և Թրամփի զրույցը «ամենևին էլ բարդ չի եղել»:
Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը, հղում անելով աղբյուրին, հայտնել էր, որ Նեթանյահուն գրեթե ամեն օր զանգահարում է Թրամփին՝ խնդրելով վերսկսել մարտական գործողությունները Իրանի դեմ: