Ուկրաինան կստանա անվտանգության միայն այն երաշխիքները, որոնց հետ համաձայն կլինի Ռուսաստանը։
Առանց Կրեմլի համաձայնության նման երաշխիքները վավեր չեն լինի, հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցությունները։ Կողմերը առաջին օրվա հանդիպումն անվանել են կառուցողական: