Ներքին 19 րոպե առաջ - 23:36 10-11-2026

Կառավարությունների և քաղաքական գործիչների ամենահուսալի գործիքն անմիջական երկխոսությունն է հասարակության հետ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ ապատեղեկատվության դարաշրջանում կառավարությունների և քաղաքական գործիչների ամենահուսալի գործիքն անմիջական երկխոսությունն է հասարակության հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետն ասել է նոյեմբերի 10-ին Փարիզի խաղաղության 9-րդ համաժողովի շրջանակում կազմակերպված «Չնահանջելով. ինքնիշխանությունը հիբրիդային սպառնալիքների դարաշրջանում» պանելային քննարկմանը:

«Կեղծ տեղեկատվությունն ու ապատեղեկատվությունը սովորաբար տարածվում են սոցիալական ցանցերի միջոցով, իսկ մյուս կողմից այդ նույն գործիքը ծառայում է նաև այդ գործընթացին դիմակայելու համար։ Երբ Հայաստանում ապատեղեկատվություն տարածվեց մի քանի ժամվա ընթացքում, որը զանգվածային հավաքի պատճառ դարձավ մեր հանրապետությունում, դա 2022 թվականն էր, ես սկսեցի ուղիղ եթերով հեռարձակումներ անել «Ֆեյսբուք»-ի իմ էջում՝ փորձելով մեր ժողովրդին բացատրել, թե ինչ է տեղի ունենում։ Այդ հավաքը շարունակվեց երկու ժամ և ավարտվեց ոչնչով։ Այս տարվա մայիսին, հունիսին ընտրական քարոզարշավի ժամանակ նույն իրավիճակն էր»,- նշել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ երկխոսությունը քաղաքացիների հետ առանցքային նշանակություն ունի, բայց մյուս կողմից կառավարությանը, հասարակությանն անհրաժեշտ են տեղեկատվության այլ աղբյուրներ։

«Վերջին տարիներին փաստ ստուգողների ինստիտուտը տեսանելիորեն կայացել է ՀՀ-ում, ինչը մեզ շատ է օգնել։ Հաջորդ շատ կարևոր գործոնը հասարակության մեդիաիրազեկվածությունն է։ Հաճախ մարդիկ սոցիալական ցանցերում ինչ-որ բան տեսնելուց հետո հարց են տալիս՝ արդյոք դա իրական է, և դա շատ կարևոր է։ Մարդիկ իրենք դառնում են փաստ ստուգողներ, և ես կարծում եմ՝ սա էլ շատ կարևոր նորություն է, որ կարող է օգնել խնդրի լուծմանը»,- շեշտել է ՀՀ վարչապետը։

Քննարկմանը մասնակցել են նաև Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան և Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան:

Ամենից շատ դիտված

11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»