Ներքին 20 րոպե առաջ - 18:24 10-11-2026

Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշապատ քաղաքում անչափահասը անչափահասին դանակահարել է, ինչի հետևանքով վիրավորը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները՝ բաժնի պետ Շմավոնյանի գլխավորությամբ, պարզել են, որ Էջմիածին քաղաքի բնակիչ 15-ամյա Մարիա Յ.-ի և 15-ամյա Նարե Գ.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում, որի ժամանակ էլ Նարե Գ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Մարիա Յ.-ին, ինչի հետևանքով վերջինը «որովայնի 1-ին պատի ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ Նարե Գ.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վաղարշապատի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, բանակցություններ են վարել Նարե Գ.-ի հարազատների հետ, ովքեր հայտնել են, որ երեխային կներկայացնեն ոստիկանություն։ Մինչ այս պահը դեռևս նրան չեն ներկայացրել։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»