Ավելին 15 րոպե առաջ - 15:56 10-11-2026

Փոլ Մաքքարթնին դարձել է միլիարդատեր․ նրա կարողությունը գնահատվում է 1.4 միլիարդ դոլար

Լեգենդար բրիտանացի երաժիշտ, The Beatles-ի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին պաշտոնապես համալրել է միլիարդատերերի շարքերը։ Forbes-ի գնահատմամբ՝ 84-ամյա արտիստի կարողությունը հասել է շուրջ 1.4 միլիարդ դոլարի, ինչի շնորհիվ նա աշխարհի երրորդ ամենահարուստ երաժիշտն է։


Ավելի մեծ կարողություն ունեն միայն ռեփեր Ջեյ Զին՝ 2.8 միլիարդ դոլար, և երգչուհի Թեյլոր Սվիֆթը՝ 2 միլիարդ դոլար։
Forbes-ը Մաքքարթնիի կարողությունը հաշվարկելիս հաշվի է առել նրա երաժշտական կատալոգից, համերգային շրջագայություններից, իրավաբանական գործարքներից և արվեստի հավաքածուից ստացված եկամուտները։

Երաժշտի կարողության զգալի մասը կապված է 1969 թվականին հիմնադրված MPL Communications հրատարակչական ընկերության հետ, որը տնօրինում է ինչպես նրա սեփական ստեղծագործությունների, այնպես էլ այլ արտիստների երգերի իրավունքները։ Ընկերության ակտիվների թվում են Բադի Հոլիի երգերի, Բրոդվեյի մյուզիքլների և հայտնի Սուրբ Ծննդյան երգերի իրավունքները։ Forbes-ի գնահատմամբ՝ միայն այս բիզնեսը Մաքքարթնիին շուրջ 250 միլիոն դոլար է բերել։

Նրա եկամտի կարևոր աղբյուր է նաև The Beatles-ի ժառանգությունը։ Մաքքարթնիին է պատկանում Apple Corps հոլդինգային ընկերության եկամտի մեկ քառորդը։ Ընկերությունը տարեկան շուրջ 50 միլիոն դոլար է վաստակում երաժշտության հոսքային տարածումից, վինիլային ձայնասկավառակների վաճառքից և ապրանքների իրացումից։

Բացի այդ, երաժիշտը տարեկան մոտ 10 միլիոն դոլար է ստանում խմբի երգերի հեղինակային իրավունքներից։ Դրանց համար նա շուրջ երկու տասնամյակ պայքարել է դատարաններում։ Forbes-ը այս եկամտի աղբյուրի արժեքը գնահատում է առնվազն 200 միլիոն դոլար։

Մաքքարթնիի կարողությունն ավելացրել են նաև համաշխարհային շրջագայությունները։

Նրա վերջին խոշոր՝ «Got Back» շրջագայությունը 2022-2025 թվականներին ներառել է 79 համերգ։

Արտիստի ակտիվների թվում են նաև տարբեր երկրներում գտնվող անշարժ գույքը և արվեստի հավաքածուն, որում ընդգրկված են Ռենե Մագրիտի և Պաբլո Պիկասոյի աշխատանքները։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում