Ներքին 10 րոպե առաջ - 15:45 10-11-2026

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով Էջմիածնում երկու անձ է ձերբակալվել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները նոյեմբերի 6-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Էջմիածին քաղաքի 54 և 63 տարեկան երկու բնակիչ պահում և իրացնում են թմրամիջոց, նաև այդ օրը պատրաստվում են ինչ-որ մեկին թմրամիջոց իրացնել։

Արմավիրի մարզի գումարտակի պարեկների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նշված անձինք Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և «Լեքսուս» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել են Վաղարշապատի բաժին։ Մեքենայի ակնհայտ տեսանելի հատվածում կար թմրամիջոցի նմանվող զանգվածով երկու փաթեթ։

«Լեքսուս» մակնիշի մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, իսկ ձերբակալվածները՝ նախաքննական մարմին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մեքենայում հայտնաբերվել է 92 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։

Կատարվում է նախաքննություն։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում