Ներքին 17 րոպե առաջ - 15:13 10-11-2026

Երևանում և մարզերում պարեկները շուրջ 19 հազար ճանապարհային խախտում են արձանագրել

Նոյեմբերի 2-ից 9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4545 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 143 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 133 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 96 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 40, չամրակապված վարելու՝ 2064, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 61, վարելու ընթացքում ծխելու՝ 379, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 160, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 48 և 1269 այլ իրավախախտում։

23 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 99-ը՝ տեխնիկական զննություն չանցած։

Արտաքին լուսային սարքերի անսարքության 43 և մգեցված դիմապակիով կամ կողային ապակիներով վարելու 42 խախտում է արձանագրվել։ Բացի այդ, տարբեր հիմքերով Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 90 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14219 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 180 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 218 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 320 անձ։

Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 74, չամրակապված վարելու՝ 3139, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 433, վարելու ընթացքում ծխելու՝ 742, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 726, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 132, արագության գերազանցման՝ 2040 և 4934 այլ իրավախախտում։

162 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 852-ը՝ տեխնիկական զննություն չանցած։

Արտաքին լուսային սարքերի անսարքության 371 և մգեցված դիմապակիով կամ կողային ապակիներով վարելու 198 խախտում է արձանագրվել։ Բացի այդ, տարբեր հիմքերով Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 35 անձ։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում