Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 13:32 03-08-2026

Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Աշխարհի ամենահարուստ հայը շարունակում է մնալ Ալբերտ Ավդոլյանը, ում կարողությունը գնահատվում է 7,1 միլիարդ դոլար։

Ինչպես հայտնում է Forbes-ը՝ սփյուռքահայ ամենահարուստ գործարարների յոթնյակում են ընդգրկվել նաև Էդուարդո Էրնեկյանը (4,8 մլրդ դոլար), Սամվել Կարապետյանը (4,1 մլրդ դոլար), Սերգեյ Գալիցկին (3,1 մլրդ դոլար), Անդրեյ Օհանջանյանցը (2,6 մլրդ դոլար), Քիմ Քարդաշյանը (1,9 մլրդ դոլար) և Նուբար Աֆեյանը (1,9 մլրդ դոլար)։

Հայկական սփյուռքի այս յոթ ներկայացուցիչների ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը, ինչը համադրելի է Հայաստանի տարեկան ՀՆԱ-ի հետ։

Թամարա Քալանթարյան